ԱՄՆ-ն հայտարարել է՝ ԿԺԴՀ-ի հետ տրամադրված է դիվանագիտության, բայց պատասխան քայլեր չեն տեսնում
ԱՄՆ-ն Հարավային Կորեայի հետ համատեղ շարունակում է ԿԺԴՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղիներ փնտրել, սակայն Փհենյանն անտեսում է բոլոր նման փորձերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի Արևելյան Ասիայի և Օվկիանիայի հարցերով ավագ տնօրեն Էդգարդ Քեյգենի հայտարությունը։
«Մեր նպատակը դիվանագիտությունն Է ԿԺԴՀ-ի հետ հարաբերություններում: Մենք հավատում ենք, որ թերակղզում խնդիրները կարող են լուծվել միայն ուղղակի դիվանագիտության միջոցով, և մենք հետևողականորեն հուսալի դիվանագիտության կոչ ենք արել հյուսիսի հետ: Ցավոք, մեր ուղղակի և անուղղակի, մասնավոր և հրապարակային հաղորդակցություն սկսելու բազմաթիվ փորձերին պատասխան չի տրվել: Դա պատահականություն չէ: Դա իրենց որոշումն է»,-նշել է նա։