Հրդեհվել է Սևանի «Լավանդա Սիթի» հանգստյան գոտին
Այսօր՝ ապրիլի 18-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ ապացուցեցին, որ համագործակված ծառայությունն իր դրական արդյունքն է տալիս։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Այսօր, ժամը 15։40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում «Լավանդա Սիթի» հանգստյան գոտում հրդեհ է բռնկվել։
Պարզվել է, որ հանգստյան գոտու տարածքում՝ քոթեջային հատվածում, այրվում է 5 հա բուսածածկույթ և եղեգնուտ, մասամբ ջերմահարվել են ծառեր և քոթեջների արտաքին հատվածներ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։