Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարարՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՀագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունըԱրցախից տեղահանվածների համար կգործի բնակապահովման երկարաժամկետ վարձակալության նոր ծրագիր. այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք փոփոխություններՀայաստանը մեծապես կարևորում է Կանադայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը․ Փաշինյանի ուղերձը Կանադայի վարչապետինԾեծկռտուք․ 16-ամյա պատանիները հարվածներ են հասցրել ՌԴ քաղաքացուն և հափշտակել գումարՌուսական բանակը հրթիռակոծել է Զապորոժիեի, Խերսոնի և Խարկովի մարզերը. կան զոհեր և վիրավորներ«Նախնական զինպատրաստություն» առարկան փոխարինեցին «Անվտանգ կենսագործունեությամբ»․ «Հրապարակ»Արտահանման միֆն ու հայ գյուղացու համար ցավոտ իրականությունը. «Հրապարակ»25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին․ ԱբրահամյանՁուկ մականունով հայտնի Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ»Ծեծկռտուք` Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ․ կա 5 վիրավորՌուսաստանը փակել է Լատվիայի, Ֆինլանդիայի և Էստոնիայի հետ մի քանի սահմանային անցակետեր«Ժողովուրդ». ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ ընտրությունների գործով որոշումը կհրապարակվի հուլիսի 4-ին«Ժողովուրդ». ՔՊ-ում Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է ԱԺ ղեկավարությունըԷլեկտրաէներգիայի անջատումներ` Երևանի 2 վարչական շրջանում և 4 մարզում«Հրապարակ». Պաշտոնների բաշխումը ՔՊ-ում շարունակվում է«Հրապարակ». Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակըԻսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետՄոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել«Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան2,5 ամիս Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկովՄեր երկիրը օտարերկրյա դավադրությունների հարթակ չէ. Սիրիայի նախագահԱնտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռՌուսաստանը կասեցնում է մարդկանց և բեռների անցումը եվրոպական սահմանների երկաթուղային անցակետերովԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են«Ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք զգալու-2»․ Շարմազանով«Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվելՄոսկվայի խոշոր օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվելԹուրքիան չի ընդունում Հայոց ցեղասպանության մեղադրանքները. ԷրդողանՍկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալՄեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համարԱնահիտ Մանասյանը և Էստոնիայի գլխավոր դատախազը քննարկել են համագործակցության ընդլայնումըՄոսկվայի համբերությունն անսահման չէ․ ինչ կինի, եթե «կարմիր գծերը» հատվեն․ ԶաքարյանՀայաստանն ու Էստոնիան քննարկել են վիզաների ազատականացման հարցերըԻրանը՝ Ռյուտեի հայտարարությունների մասին. Դրանք աջակցություն են ԱՄՆ-ի հնարավոր հարվածներինՀՀ ԱԳՆ-ում քննարկվել են «Հայաստան–Գերմանիա համագործակցությունն ու խաղաղության գործընթացը»Վրաստանի ՆԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՍևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշինՆիդեռլանդներում վտանգավոր նյութի արտահոսքի հետևանքով 14 մարդ է վիրավորվելԱրցախի նախկին ղեկավարների գործով պաշտպանները պահանջել են արդարացման դատավճիռՍյունիքում փրկարարները փրկել են վիրավոր անգղի, որը Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակ էՀունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. ՍուրենյանԱրմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա«Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղություն»․ Բագրատ Սրբազանի ուղերձըԾննդյան իրավունքով քաղաքացիությունը մնում է անփոփոխ ԱՄՆ-ում ծնված երեխաների համարՆերկայացվել են ԵԱՏՄ միասնական մաքսային տարանցման համակարգի զարգացման հեռանկարներըՊարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի մոտեցումները խաղաղաշինության վերաբերյալԱդրբեջանն արգելել է մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցերՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը
Հասարակություն

Դպրոցականների հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ

2023 թվականին 15 առարկաներից՝ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Ինֆորմատիկա», «Աշխարհագրություն», «Պատմություն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Ռուսաց լեզու» և «Հայոց եկեղեցու պատմություն», կազմակերպվել է դպրոցականների հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլը:

Օլիմպիադայի եզրափակիչ փուլում 68 մասնակից արժանացել է առաջին, 137-ը՝ երկրորդ, իսկ 180-ը՝ երրորդ կարգի դիպլոմների:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2023 թվականին տեղի ունեցած դպրոցականների առարկայական հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթած անվանական կրթաթոշակ ստացողների ցանկը:

Նշենք, որ կրթաթոշակները տրամադրվում են՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 3-ի 605-Ա/2 հրամանով հաստատված «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման» կարգի: Ըստ այդմ՝ եթե սովորողը միաժամանակ երկու կամ երեք հիմքով է ընդգրկվում կրթաթոշակ ստացողների ցանկում, ապա նա կարող է ստանալ դրանց հանրագումարի չափով կրթաթոշակ: Անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով՝ մեկ տարվա հաշվարկով, իսկ ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում մեկ տարվա համար նախատեսված կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ: Սովորողներին խրախուսելու նպատակով սահմանված անվանական կրթաթոշակի նոր կարգը գործում է 2020 թ. հունվարի 1-ից:

Առարկայական օլիմպիադայի հաղթողների համար սահմանված են հետևյալ կրթաթոշակները.

1․ Միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մասնակիցներ՝

● առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 25.000 դրամ,
● երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 20.000 դրամ,
● երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15.000 դրամ,
● եզրափակիչ փուլերի այլ մասնակիցներին՝ ամսական 10.000 դրամ։

2․ Միջազգային դպրոցական այլ օլիմպիադաների (Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադա, Մենդելեևյան միջազգային օլիմպիադա և այլն) եզրափակիչ փուլերի մասնակիցներ՝

● առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15.000 դրամ,
● երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10.000 դրամ,
● երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7.500 դրամ։

3․ ՀՀ առարկայական հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողներ (դիպլոմակիրներ)՝

● առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10.000 դրամ,
● երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7.500 դրամ,
● երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 5.000 դրամ։