Ինձ ոչ մեկ չի կպել, ոչ էլ կարող են անհիմն կպնել. այս թիմի ակունքներում եմ ու մնալու եմ մինչև վերջ. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Մտահոգություն չունե՞ք աշխատելու մի համակարգում, որը, ըստ Ձեզ, լավ չի աշխատում։ ԱԺ միջանցքում, լրագրողի հարցին ի պատասխան, ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը, որն անցնում է կորոնավիրուսի շրջանում չարաշահումների մասով քրգործով, պատասխանել է․
«Նախ հարցը սխալ է ի սկզբանե։ Ես էս թիմի մաս եմ և ակունքներում եմ կանգնած և շարունակելու եմ մնալ մինչև վերջ»,- ասել է նա, ապա հավելել․ «Նախ եկեք ֆիքսենք, որ ինձ ոչ մեկը չի կպել և անհիմն չեն կարող կպնել»։
Լրագրողի դիտարկմանը, թե վստա՞հ եք, որ թիմը Ձեզ չի զոհաբերի, Արսեն Թորոսյանը կրկնել է․ «Անհիմն ինձ չեն կարող կպնել»։
Հարցին՝ իսկ ՔՊ-ում ընկերներ ունի՞ Արսեն Թորոսյանը, նա պատասխանել է․ «Սաղ իմ ընկերներն են»։