Ունենք աճյուններ, որոնք հուղարկավորված չեն. ԱՆ նախարար
Թվաքանակի նվազման շեշտակի փոփոխություն չունենք, այո՛, դեռ ունենք աճյուններ, որոնք հուղարկավորված չեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Որևէ թիվ չեմ հրապարակի։ Սա շատ զգայուն, ցավոտ թեմա է։ Ցավոք, հարազատները չեն ընդունում արդյունքները, որոնք փորձաքննության առումով վիճարկելի էլ չեն։ Դրանցից շատերը բազմաթիվ անգամ այլ երկրներում էլ նույն արդյունքներն են ցույց տվել։ Բայց այո՛, կան հրաժարվողներ», - ասաց Անահիտ Ավանեսյանը։