«Ես իմ ազգականին դուրս եմ արել սենյակից, ասել եմ՝ «դու եկել ես ՀՀ բանակի, սպայի մասին ինձ բա՞ն ես ասում». Փաշինյան (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին խոսեց 5-րդ շարասյան մասին՝ հայտարարելով, որ այս պահի դրությամբ ավելի քան 53 անձ պետական դավաճանության գործով է անցնում:
«Ի՞նչ է պետական դավաճանությունը, որ մարդիկ փողի դիմաց իրենց դիրքերի տեղերը փոխանցել են հակառակորդին», - ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, թե պատերազմի ժամանակ իր ազգականներից մեկը եկել է իր աշխատասենյակ ու ասել՝ բարձրաստիճան սպաներից մեկը զորքի մեջ խուճապ է տարածում, ասում է․«Նիկոլը հողերը տվել է, անիմաստ է կռվելը»:
«Ես իմ ազգականին դուրս եմ արել սենյակից, ասել եմ՝ «դու եկել ես ՀՀ բանակի, սպայի մասին ինձ բա՞ն ես ասում»: Վերջերս էլ լրիվ պատահաբար իմանում եմ, որ ինչ-որ առիթով քրեական գործ է հարուցվել ու այդ դրվագը հիմնավորվելու շատ մեծ հնարավորություն ունի», - նշեց նա: