Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է հայտնաբերվելՀայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72,9 տոկոսով․ ՊապոյանԿմեծացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունները կրթության ոլորտումԴատարանը պարտավորեցրել է Մբապեին 60 հազար եվրո վճարել ՊՍԺ-ին. հայտնի են մանրամասներըՌուսաստանն ու Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրելԿոտայքի մարզի երկու բնակավայրում փորձարկվելու են էլեկտրաշչակներՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինԻրանի հետ հակամարտությունը կկարգավորվի մինչև ընտրությունները. ԹրամփԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 15-րդ հողատարածքըՀայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով մեկնարկել են շախմատի համաշխարհային օլիմպիադան«Վագա Ֆարմ»-ի թվով 22 դեղատնում վարչական իրավախախտումներ են հայտնաբերվել (տեսանյութ)Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. արդյո՞ք Ալիևի գործոնն է խոչընդոտում Փաշինյանին Սամվել Կարապետյանին ազատ արձակելու հարցում․ հայտարարություն
Միհրան Խաչատրյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻջևանում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում. փրկարարները հեռացրել են այնԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

Մնացել է ախրանիկների ինստիտուտը, որ Փաշինյանին պահում է իշխանության․ ինքը դա պահում է ոնց կարող է՝ փողով, վախով, ամեն ինչով, ինչ ուզում են, տալիս է․ Աննա Մկրտչյան

Իմ կարծիքն այստեղ երկրորդական է, ավելի լավ է՝ մենք միջազգային կառույցների հրապարակած թվերին հավատանք, թե ինչքան պատմական անկում է ապրել ՀՀ-ում երբևէ եղած իշխանության վարկանիշը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ պատախանելով հարցին, թե համաձա՞յն է Փաշինյանի այն պնդմանը, թե ՀՀ քաղաքացիները հավատում են, որ ապագա կա։ 

«Այս մարդիկ հայտարարում են՝ թուրքի ու ադրբեջանցու հետ միայն բարեկամություն, ոչինչ, որ 4 օրվա մեջ 4 հայի կյանք են խլում, ոչինչ, որ անհասկանալի պայմաններում շարունակում են ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողությունները, ուղղակի, ինչպես իրենց ուսապարկերն են ասում, իրենք հանձնում են այդ տարածքներն իրենց կամքով, առանց դիմադրության։ Իսկ Հայաստանի քաղաքացիների 95 տոկոսից ավելին՝ 98 տոկոսը, պնդում է, որ Ադրբեջանը մեր թշնամին է, մենք Արցախն Ադրբեջանի կազմում չենք թողնում և սա ուղղակի հակասություն է նրա, թե ով է այսօր այստեղ կանգնած և ինչ են մտածում իր մասին Հայաստանի քաղաքացիները։ Այն սիստեմատիկ ստերը, որն այստեղից պարբերաբար հնչում են, նորություն չեն և մեզ չեն զարմացնում»,- ասաց Մկրտչյանը։

Նա մասնավորեցրեց իր խոսքը՝ բերելով իշխանություննների կողմից հայտարարվող «աննախադեպ» ձեռքբերումների մասին, և խոսեց անկանխիկի մասին հայտարարություններից։

«Ասում է՝ Հայաստանում աննախադեպ աճել են անկանխիկ գնումները, ասում ես՝ լսիր, մի քանի ամիս առաջ բերել էիք, որ կանխիկ գնումներն արգելում եք, բնական է, որ բոլոր կանխիկները դարձել են անկանխիկ, հիմա եղավ, որ աճե՞լ են Հայաստանում անկանխիկ գնումները, տնտեսությո՞ւն է աճել։ Էս մարդկանց ասում ես՝ ի՞նչ 29․800 քկմ, դու կարո՞ղ է խոսես Արցախի ինքնորոշման իրավունքից, կարող է ասես՝ Տեղ գյուղում ի՞նչ կատարվեց, կարո՞ղ է խոսես Եռաբլուրում զոհված զինծառայողների ծնողներին՝ հայ կանանց, բռնության ենթարկած, տարբեր գույնի բերետներ հագնող կենդանիներին ի՞նչ ես անում։ Այս առարկայական խոսույթն այստեղ բացակայում է ու բացակայելու է միշտ, քանի որ այս երկրում մնացել է մի ինստիտուտ, որն իրեն պահում է իշխանության՝ ախրանիկների ինստիտուտը։ Ինքը դա պահում է ոնց կարող է՝ փողով, վախով, ամեն ինչով, ինչ ուզում են, տալիս է։ Ինքը երբեք չի հայտարարի, որ Հայաստանի քաղաքացիներից որևէ մեկը չպիտի մտածի իր երեխային հիվանդանոց տանելուց առողջապահական խնդիրներ ունենալու դեպքում, որ որևէ պրոբլեմ չպիտի ունենա, բայց երեկ ասել է, որ ոստիկանը, մասնավորապես՝ կարմիր բերետավորները, երբեք չպիտի այդ խնդիրն ունենան։ Ես ավելի բացեմ՝ ինքն ասում է, որ ախրանիկները, կարմիր բերետավորները ոչ մի բանի պրոբլեմ չպիտի ունենան, որովհետև եթե նրանք պրոբլեմ ունեցան, դա իր պրոբլեմն է լինելու»,- ընդգծեց պատգամավորը։