Տարվա ավարտին ունենալու ենք Աջափնյակի մետրոյի կայարանի նախագիծը․ հաջորդ հնարավոր կայարանը կլինի Նազարբեկյան թաղամասում․ Ավինյան
Երևանի ավանգանու նիստի ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Աջափնյակի կայարանը նախագծվում է «Մետրոգիպրոտրանս» ընկերության կողմից, որը երևանյան մետրոյի նախագծման ինստիտուտն է եղել խորհրդային ժամանակաշրջանում։
Նրա խոսքով՝ նախագծային աշխատանքների առաջին փուլն ընկերության կողմից արդեն իսկ հանձնված է:
«Մենք այս պահի դրությամբ զուգահեռ երկրորդ և երրորդ փուլերն իրականացնում ենք։ Տարվա ավարտին ունենալու ենք Աջափնյակի մետրոյի կայարանի ամբողջական նախագիծը, զուգահեռ ունենալու ենք նախագծման մրցույթի դրված Սուրմալուի հարակից հատվածում գտնվող կայարանի նախագծման աշխատանքները: Եվ այո՛, ըստ հետագա տրամաբանական զարգացման՝ հաջորդ կանգառը լինելու է Նազարբեկյան թաղամասում»,-նշեց Ավինյանը: