«Հոպ, տիկին Աբգարյան, բա Հայկ Մարությանի ժամանակ ինչի՞ չէիք նկատում...». վեճ` Անի Խաչատրյանի ու Աբգարյանի միջև (տեսանյութ)
Երևանի ավագանու նիստի ընթացքում ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն ու փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը փոխադարձ մեղադրանքներ հնչեցրին միմյանց հասցեին։
Մասնավորապես, Ավինյանը, դիմելով Աբգարյանին, ասել էր՝ եթե վերջինս շինբարեկարգման աշխատանքներով է հետաքրքրված, ապա պետք է այդ մասին առնվազն 4 տարի առաջ խոսեր։
Աբգարյանն էլ արձագանքեց՝ երբ Ավինյանն էր ավագանու անդամ, պարզ դարձավ, որ վերջինս ընդդիմություն չի եղել։
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն էլ տեղից արձագանքեց․
«Հոպ, բա ինչի՞ չէիք նկատում Հայկ Մարությանի շինբարեկարգման պետի ախպերության սանիկների կապը»։