Ապրեք խաղաղության մեջ ու գնացեք. Վլադիմիր Գասպարյանը` լրագրողներին
Հայոց բանակի օրվա կապակցությամբ «Եռաբլուր» պանթեոն էր այցելել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
«Ապրեք խաղաղության մեջ ու գնացեք, զբաղվեք ձեր գործով, բացեք դիմացս»,- լրագրողների հանդեպ սովորաբար բարեհաճ Վլադիմիր Գասպարյան ասաց իր շուրջ հավաքված լրագրողներին:
Լրագրողներից մեկը ճանբապարհային ոստիկանության վերաբերյալ հարց ուղղեց ոստիկանապետին, բայց Վլադիմիր Գասպարյանի պատասխանը հակիրճ էր. «Պրիմիտիվ եք դուք»: