Քաղաքապետ և առաջին տեղակալ չունենք, Աստված չանի՝ պարոն Հովհաննիսյանին բան պատահի. Իզաբելլա Աբգարյան (տեսանյութ)
Երևանի ավագանու նիստի ընթացքում ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը նշեց, որ ավելի կարևոր հարց կա, որ հուզում է երևանցիներին, դա Երևանի քաղաքապետի հարցն է։
«Մենք չունենք քաղաքապետ և առաջին տեղակալ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող էին իրար փոխարինել և նիստ վարել, Աստված չանի, եթե նիստի գալուց առաջ պարոն Հովհաննիսյանին մի բան պատահի, մենք չենք ունենա մարդ, որն իրավունք ունի այս դահլիճում նիստ վարել»,-ասաց նա։