Մեր մարդկային արժեքների շնորհիվ Հայաստանի և Թուրքիայի դրոշները վեր խոյացան երկրաշարժի բերած ավերակների վրա. Փաշինյան (տեսանյութ)
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի` Անկարա կատարած այցի շրջանակներում Թուրքիայի ԱԳՆ դիմաց ծածանվող ՀՀ տասնյակ դրոշները միայն արարողակարգային ատրիբուտ չեն, այլ արձանագրում, որ հույսը կարող է ծագել այնտեղ, որտեղ տիրում է հուսահատությունը։
Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` ևս մեկ անգամ անդառնալով հայ–թուրքական հարաբերություններին։
«Հայաստանի և Թուրքիայի դրոշները վեր խոյացան մեր հարաբերությունների և աղետալի երկրաշարժի բերած ավերակների վրա»,–ասաց նա։