Խաղաղություն հնարավոր է, եթե Հայաստանը արձանագրի՝ ճանաչում է հայկական ԽՍՀ տարածքը և որևէ այլ երկրից տարածքային պահանջ չունի. Փաշինյան (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը վստահ է՝ մարդիկ հավատացել են իրենց կառավարության որդեգրած խաղաղության օրակարագին:
«Մարդիկ հավատում են, որ խաղաղություն լինելու է, իրենք հավատում են՝ իրենց հայրենիքում երջանիկ ապրելու ու արարելու հնարավորություն են ունենալու: Մարդիկ հավատում են կառավարող կուսակցության «Ապագա կա» կարգախոսին», - ասաց նա:
Փաշինյանն ընդգծեց՝ իրենք բացառիկ պատասխանատու են բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր հավատում են Հայաստանի ապագային:
«Պիտի ընդգծեմ նաև մեր բացառիկ պատասխանատվությունը բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր կասկածով են վերաբերվում ապագային ու այդ պատասխանատվությունը պատմական այս ժամանակաշրջանում ունի ու կարող է ունենալ մեկ արտահայտություն՝ դա խաղաղությունն է, ինչը նշանակում է կարգավորված հարաբերություններ ունենալ մեր բոլոր չորս հարևանների հետ», - ասաց Փաշինյանը:
Նա վստահ է` խաղաղություն հնարավոր է, եթե Հայաստանը միջազգային բոլոր հարաբերություններում ոչ միայն այսօրվա, այլև ապագայի համար հստակ արձանագրի, որ Հայաստանը ճանաչում 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքը, ավելի կոնկրետ՝ հայկական ԽՍՀ տարածքը ու որևէ այլ երկրից տարածքային պահանջ չունի: