ԱՄՆ-ում արձագանքել են Բրազիլիայի նախագահի` պատերազմի մասին հայտարարությանը
ԱՄՆ-ում արձագանքել են ուկրաինական պատերազմի մասին Բրազիլիայի նախագահի հայտարարություններին:
Բայդենի վարչակազմը քննադատել է Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի հայտարարությունը, թե Վաշինգտոնը պետք է հրաժարվի Ուկրաինային ռազմական օգնությունից։ Սպիտակ տունը հայտնել է, որ Բրազիլիան կրկնում է ռուսական և չինական քարոզչությունը
Ջոն Քիրբին նաև ընդգծել է, որ Ուկրաինայում պատերազմը կարող է ավարտվել հենց հիմա, եթե Պուտինը դուրս բերի իր զորքերը։