Դատախազը դատարան է հանձնել Կողբ համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերըԿադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 18 մլն դրամի գույքն օրինականացնելու մեջ (տեսանյութ)Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է յոթիԽոսրովի անտառում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ (տեսանյութ)Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքերՀաստատվեց ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացու աշխատանքային ստաժի փաստըՄիջնաժամկետ կանխատեսումների իրատեսականությունը խորը մտահոգությունների տեղիք է տալիս. «ԼՈւՅՍ» հիմնադրամՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր (տեսանյութ)
«Մուլտի սթոուն»-ի աշխատակիցները պահանջում են բացել իրենց աշխատավայրը. բողոքի ակցիա (ուղիղ)
Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականումՄԻՊ թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել
«Մուլտի Վելնեսը» մինչեւ 2065 թիվը պայմանագիր ուներ. «Հրապարակ» Իրանը շարունակում է բանակցել ԱՄՆ-ի հետ. Սպիտակ տուն
Քաղաքացիները Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
Թրամփի բոլոր նշանակումները նույն տրամաբանության մեջ են. Սոկոլովի նշանակումը բացառություն չէ. «Հրապարակ»Հյուսիսային Իրաքում պայթյուններ է որոտացելԻշխանությունները բացահայտ ռեկետ են անում. սա հարված է Հայաստանի խոշորագույն տնտեսական հենասյուներից մեկին. Արման ԱբովյանԵվրոպական կառույցների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. ԱբրահամյանԻնչ թանկարժեք նվերներ է փոխանցել վրացի պաշտոնյան Փաշինյանին. «Հրապարակ»Այսօր՝ մինչև 17:00-ն, որոշ հասցեներում լույս չի լինիՋերմաստիճանը կնվազիԿատարի մայրաքաղաք Դոհայում պայթյուններ են Անորոշ ու անհանգիստ վիճակ. Գյումրին կարող են խոշորացնել. «Հրապարակ»ԵՄ շուկայի «բաց դռները»՝ միայն հայտարարություններով. արտահանողները դժգոհում են նոր խոչընդոտներից. «Ժողովուրդ»Խուլ դժգոհություն մարզպետների շրջանում. «Հրապարակ» ԱՄՆ ուժերը կործանիչներով հարվածել են Իրանի տասնյակ ռազմական թիրախներիՀեղափոխությունից հետո ինչպես փոխվեց Արմեն Գրիգորյանի ունեցվածքը. բնակարան, Toyota և շուրջ 45 մլն դրամ ընտանեկան եկամուտ. «Ժողովուրդ»ԱԺ ո՞ր հանձնաժողովների նախագահությունը կանցնի ընդդիմադիրներին. «Հրապարակ»ԿԳՄՍՆ-ում նոր կադրային փոփոխություն. հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»Իրանի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազային Ոմանքբհիասթափված են՝ խոստացած անակնկալը «գրել են սառուցին». «Հրապարակ» Արցախը՝ «հակապետակա՞ն», թե՞ պետական առաջնահերթություն. իշխանության երկակի չափանիշները. «Ժողովուրդ»
Խաղաղվեք, հարցը փակված է. մանդատով, թե առանց՝ ես Աղվան Վարդանյանն եմ, դուք ո՞վ եք
Ռոսսելխոզնադզորը սահմանափակում է Թուրքիայից մի շարք մրգերի մատակարարումներըԵԱՏՄ-ն և Միջպետական ավիացիոն կոմիտեն կզարգացնեն համագործակցությունըԿրակոցներ Լոռու մարզում․ 30-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներ է ստացելԱՄՆ-ը խստացրել է վիզային ռեժիմը օտարերկրյա մամուլի և ուսանողների համարՈսկե Գնդակի հավակնորդների ցանկը՝ ըստ Goal-ի Կամրջի վրա 22-ամյա վարորդը «Lexus»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին ԱՄՆ-ը մեքսիկական նարկոկարտելներն ընդգրկել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում Վայքում իրանական բեռնատարը կողաշրջվել է ձորակը․ վարորդը մահացել է Եվրոպական գիշեր «Ալաշկերտի» համար. հաղթանակ՝ 11-մետրանոցներով Վերաքննիչ Վարչական դատարանը ևս հաստատեց, որ 2024 թվականի համար կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր. Վահե Գրիգորյան Դուբայը հերքել է Դաունթաուն շրջանում տեղի ունեցած պայթյունների մասին Reuters-ի հաղորդումը
Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բանդիտական գործողություններն ունեն անհամեմատ ավելի խորքային իմաստ. Աբովյան
Թմրանյութերի գործով ձերբակալված բրիտանացին կարտաքսվի Վրաստանից ՀՀ ներկայացուցիչը ՄԱԿ-ում ընդգծել է փաստերի վրա հիմնված զեկույցների կարևորությունը Փաշինյանը Մհեր Գրիգորյանին արձակուրդ է ուղարկում Վանաձորի Բոհեմ կամերային թատրոնում տեղի ունեցավ «Վերջին հանգրվան» ներկայացման փակ դիտումը (լուսանկարներ)
Մամուլ

Ինստիտուցիոնալ վարկաբեկում, կազմաքանդում, անլրջացում... արդեն 5 տարի․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Չնայած օրացուցային առումով դեռ մի երկու շաբաթ կա, բայց արդեն կարելի է ասել, որ լրանում է 5 տարին, ինչ Հայաստանի ղեկավարի պաշտոնին Նիկոլ Փաշինյանն է: Չէ՛, այս հրապարակման մեջ չենք անդրադառնա «Նիկոլ Փաշինյանի անվան» պարտությանն ու նրա ստորագրած կապիտուլ յացիոն հայտարարությանը, նրա բերած զոհերին: Դրա օրն ու առիթներն էլ կլինեն ու՝ ո՛չ մեկ անգամ: Ի՞նչ հիմնական երևույթներ արձանագրվեցին այն բանից հետո, երբ, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությամբ», այսինքն՝ անարյուն տարբերակով Նիկոլ Փաշինյանը եկավ կամ բերվեց իշխանության 2018 թվականի մայիսի 8-ին: Առաջինը, ինչ կարելի էր կանխատեսել բոլոր հեղափոխությունների «բնավորությունից» ելնելով, եղած կամ հաստատված կարգերի արմատական ապամոնտաժումն էր՝ իր շղթայական հունով:

Բայց նման բան, նկատենք, տեղի չունեցավ: Նիկոլ Փաշինյանը, որ բոլորից շատ ու «ծակող» ձայնով էր քննադատում «Սերժ Սարգսյանի հագով կարած» սահմանադրական «կոստյումը», առանց վայրկյան իսկ անհարմար զգալու, մեծ հաճույքով տեղավորվեց այդ «կոստյումի» մեջ: Փոխարենը Նիկոլ Փաշինյանը գնաց ինստիտուտները քանդելու ճանապարհով: Նրա կառավարման հնգամյակում կամ «Նիկոլի թվի Հայաստանում» հիմնական նվաճումները դարձան պետական ինստիտուտների շարունակական վարկաբեկումը, հեղինակազրկումը, կազմաքանդումը, անլրջացումը: Նա՝ Փաշինյանը, շատ էր խոսում «ինստիտուցիոնալ ընդդիմության» մասին, երբ ընդդիմադիր էր «աշխատում»: Եվ հինգ տարի է՝ արդեն վարչապետի կարգավիճակով, խոշոր նվաճումների է հասել պետության ինստիտուցիոնալ ապամոնտաժման, կազմաքանդման առումով: Գլուխը՝ քարը, որ դա գոնե ապամոնտաժում լիներ, այսինքն՝ նախապես որոշակիորեն ծրագրված քանդումհավաքում:

Բայց դա տարերային աղետի նմանվող ավերում է, որի տակ շուտով կարող է վերջնականապես անէանալ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես պետականություն, եթե այս կործանումային ընթացքի «ստոպ-կռանը» ոչ ոք չքաշի: Թեպետ նախքան այդ էլ լրջմիտ մարդկանցից շատերը մի բարձր կարծիքի չէին, բայց առաջին լուրջ ահազանգը հնչեց կամ դրսևորվեց 2018-ի հոկտեմբերի սկզբին: Խոսքն այն մասին է, որ Նիկոլ Փաշինյանը, լինելով գործադիր իշխանության ղեկավար՝ վարչապետ, նախաձեռնեց և իր «ռադիոկառավարվող» հազարավոր կողմնակիցների միջոցով իրականացրեց հարձակում օրենսդիր մարմնի՝ խորհրդարանի՝ Ազգային ժողովի վրա: Սա, ինքնին, հեղաշրջում էր՝ «թավշյա հեղափոխությունից» հետո: Հեռու ենք բառացի զուգահեռումներից, բայց նկատենք, որ նման մի բան էլ մոտ մեկ դար առաջ Գերմանիայում եղավ՝ 1933-ին, երբ Ռայխստագի հրդեհը գերմանական նացիոնալ-սոցիալիստները օգտագործեցին երկրում ամբողջ իշխանությունը գրավելու և բացարձակ բռնատիրական ռեժիմ հաստատելու համար:

Բայց 2018-ի հոկտեմբերին իրականացված հարձակմամբ Ազգային ժողովի՝ խորհրդարանի վարկաբեկման՝ որպես պետական կառույցի հեղինակազրկման ընթացքն ամենևին չավարտվեց: Հաջորդած արտահերթ ընտրությունները (2018) բերեցին այն բանին, որ մանդատների բացարձակ մեծամասնությունը վերցրած Փաշինյանի «Իմ քայլ»-ով խորհրդարանում հայտնվեցին միանգամայն պատահական անձինք: Նրանցից շատերի արժանիքն այն էր, որ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի վարչության «քասթինգ-ստուգում» էին անցել: Հետագա ընթացքը ցույց տվեց, որ դա դեռ ամբողջական անկում չէր, քանզի 2021-ի արտահերթ ընտրություններով ՔՊ-ն խորհրդարան բերեց է՛լ ավելի ցածր մակարդակի վրա գտնվողների մի ամբողջ բազմություն, որի «փայլուն ներկայացուցիչները» մինչ օրս էլ «փայլատակում» են: Ազգային ժողովը, որպես այդպիսին, այն էլ՝ խորհրդարանական կառավարման պայմաններում, վերածված է ձևական ու անպիտան թվացող մարմնի, որը, հատկապես ՔՊ-ական բացարձակ մեծամասնության պայմաններում, ընդամենը կառավարության կցորդ է:

Նախկինում էլ, ազնվորեն պետք է ասել, որ խորհրդարանը, նախագահական կամ կիսանախագահական կառավարման պայմաններում, նման դեր ուներ: Բայց այստեղ պետք է ընդգծել, որ նախկինում խորհրդարանը գոնե դիմագիծ ուներ, շնորհիվ առնվազն երկու-երեք տասնյակ պատգամավորների, որոնք «պահում» էին այդ դեմքը և՛ երկրի ներսում, և՛ դրսում: Իսկ ի՞նչ դրսևորում եղավ դատական իշխանության, դատարանների, Սահմանադրական դատարանի դեպքում: Նիկոլ Փաշինյանը, վստահ, որ լիովին մարսել է ԱԺ-ի վրա գրոհելը, 2019-ին հարձակում նախաձեռնեց արդեն դատարանների վրա: Պատրվակն այն էր, որ դատավորները «նախկիններից» էին մնացել, անբարեհույս էին, չէին կատարում թավշավարչապետի հրամանները (չնայած, կան փաստեր, որ հիմնական հարցերում լավ էլ հեռախոսակառավարելի էին որոշակի դատավորներ, ոչ բոլորը): Բայց ամեն դեպքում, տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, եթե ոչ կառավարության կողմից իրականացված բռնի ու բռի հարձակում դատական իշխանության վրա՝ իշխանությունը միմիայն մեկ անձի ձեռքերում կենտրոնացնելու, իշխանության բոլոր ճյուղերի ուզուրպացիա իրականացնելու նպատակով:

Ըստ էության, ազդարարվեց, որ Հայաստանում չի կարող լինել արդարադատություն, Հայաստանում կարող է լինել բացառապես Նիկոլ Փաշինյանի քմահաճույք: Դատական համակարգի վրա այս հարձակման կուլմինացիան Սահմանադրական դատարանի «գրավումն» էր: Բավական է հիշեցնել Հրայր Թովմասյանի գրիչի հետ կապված խայտառակ պատմությունը, Փաշինյանի յուրային կամ կողմնակից որոշակի անձանց ՍԴ մտցնելը և այլն: Նիկոլ Փաշինյանը, ի դեպ, այդ ընթացքում կարողացավ թե՛ դատական իշխանությունը քարուքանդել, թե՛ վարչապետի ինստիտուտը վարկաբեկել ու անլրջացնել: Ինչպես կամ ով կարող է լուրջ վերաբերվել մի իշխանության, որի ղեկավարը հայտարարում է, թե կոռուպցիոն կամ չգիտես թե ինչ սկանդալային փաստեր է հրապարակելու, հետո հայտարարում է, թե «սկանդալն» այն է, որ ՍԴ նախագահից ինչոր մի միջոցառման ժամանակ վերցրել է նրա գրիչը, որը Հրայր Թովմասյանը հետո հետ չի ուզել, կարելի է ասել՝ նվիրել է:

Բացի այն, որ դա «մանր» պատմություն էր, բացի այն, որ մանրախնդիր ոխակալության դրսևորում էր, դա նաև պետության ղեկավարի պաշտոնով ներկայացողի կողմից այդ պաշտոնի վարկաբեկում էր: Չնայած, ինչ ընկալում կարող է ունենալ մի պետություն, որի ղեկավարը պատրաստ է, հանուն իր անձնական շահի, միտինգի ժամանակ «ասֆալտներին փռելու» հրամաններ արձակել, բանկային գաղտնիքներ հրապարակել, հատուկ ծառայություններին հանձնարարել... սատանա բռնել (կհիշեք): Բանակ, իրավապահ և քննչական մարմիններ, պետական գերատեսչություններ և անգամ՝ ՄԻՊ. բոլոր պետական ինստիտուտներին «բաժին հասել» է փաշինյանական կազմաքանդումային ալիքից: Բայց, ինչպես ասվում է նման դեպքերում, այդ մասին՝ արդեն հաջորդ դասին:

ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում