Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Հասարակություն

Սպառազինության նոր նմուշների ձեռք բերման համար ՀՀ-ն 2022-ին ընդլայնել է համագործակցության շրջանակը

Հայաստանը նախորդ տարի սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման և նոր նմուշների ձեռք բերման գործընթացների իրագործման համար ընդլայնել է ռազմատեխնիկական համագործակցության շրջանակը, կնքվել են 3 տասնյակից ավելի պայմանագրեր: Այս մասին ասվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցում:

Նշվում է, որ բանակի բարեփոխումների ուղղությամբ իրականացվում են լայնածավալ աշխատանքներ: Մասնավորապես 2022 թվականին ընթացել են ՀՀ զինված ուժերի, զինված ուժերի գլխավոր շտաբի ստորաբաժանումների կազմկառուցվածքային փոփոխությունները, պայմանագրային զինծառայողների համար սահմանվել է լրավճար՝ դրա հաշվարկման համար նախատեսելով ատեստավորման գործընթաց, որի արդյունքում նախատեսվում է զինծառայողների աշխատավարձերի կրկնապատկում, սահմանվել է պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության փոխադրման նոր կարգ՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի իրականացման միջոցով

Բացի այդ՝ ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների համար սահմանվել է անհատույց օգտագործման, իսկ հետագայում՝ նաև անհատույց սեփականության իրավունքով բնակարան ստանալու իրավունք, ընդլայնվել է վարժական հավաքների անցկացման շրջանակը, բարեփոխվել է վարժական հավաքների կառուցվածքը, շարունակվել են «IP» կապի համակարգի ներդրման աշխատանքները։

Զեկույցում նշվում է նաև, որ սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման և նոր նմուշների ձեռքբերման գործընթացների իրագործման համար ընդլայնվել է ռազմատեխնիկական համագործակցության շրջանակը և կնքվել են 3 տասնյակից ավելի պայմանագրեր:

ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական սահմանի տեղամասի պահպանության պատշաճ կազմակերպման համար ձեռք են բերվել անհրաժեշտ համակարգեր, ինժեներական, շինարարական, ուսումնական և այլ միջոցներ:

ՀՀ զինված ուժերի ավիացիան համալրվել է ժամանակակից բազմաֆունկցիոնալ նոր ուղղաթիռներով, որոնք նախատեսված են դեսանտային, կրակային, տրանսպորտային և սանիտարական խնդիրներ կատարելու համար, շարունակվել է տեսադիտարկման համակարգերի տեղադրումը` դրանք համակցելով ընդհանուր ցանցին և հասցնելով ՀՀ զինված ուժերի օպերատիվ կառավարման կենտրոն:

Տեղի է ունեցել ԱՄՆ-ի աջակցությամբ բարեկարգված՝ ՀՀ պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադի հիմնական ուսումնական ստորաբաժանման «Զառ» ուսումնական կենտրոնի բացման արարողությունը, գործողության է դրվել Հայրենիքի պաշտպանի ազգային-գաղափարական դաստիարակության միջոցառումների ծրագիրը, հիփոթեքային վարկավորման ծրագրում ընդգրկվելու համար դիմում-հայտ ներկայացրած և ծրագրի մասնակիցների ռեեստրում գրանցված բոլոր զինծառայողներն ընդգրկվել են հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագրում:

Մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը ռազմաուսումնական հաստատություններ (ՌՈՒՀ) ընդունված և ավարտած (ավարտող) և սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների համար սահմանվել է ՌՈՒՀ ավարտելուց հետո 5 տարի ժամկետով հիփոթեքային վարկավորման ծրագրում առաջնահերթությամբ ընդգրկվելու իրավունք (այս ծրագրի միջոցով 2022 թվականի դեկտեմբերի դրությամբ բնակարան կամ բնակելի տուն է ձեռք բերել 917 զինծառայող):

Նշվում է նաև, որ իրականացվել են դիրքերի և զորամասերի մշտական տեղակայման վայրերի կահավորման և անձնակազմի կոմունալ-կենցաղային պայմանների բարելավման աշխատանքներ, տարբեր համայնքներում կատարվել են զինված ուժերի ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրերի կառուցապատման աշխատանքներ: Մշակվել են բանակում կանանց ներգրավման ընդլայնման ծրագրեր, որոնք օրենքի նախագծերի տեսքով առաջիկայում կներկայացվեն ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը:

Զեկույցում ընդգծվում է, որ բանակի բարեփոխման շրջանակներում իրականացվում են այլ բարեփոխումներ ևս, իրականացվում են ինժեներատեխնիկական աշխատանքներ: