Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է հայտնաբերվելՀայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72,9 տոկոսով․ ՊապոյանԿմեծացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունները կրթության ոլորտումԴատարանը պարտավորեցրել է Մբապեին 60 հազար եվրո վճարել ՊՍԺ-ին. հայտնի են մանրամասներըՌուսաստանն ու Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրելԿոտայքի մարզի երկու բնակավայրում փորձարկվելու են էլեկտրաշչակներՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինԻրանի հետ հակամարտությունը կկարգավորվի մինչև ընտրությունները. ԹրամփԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 15-րդ հողատարածքըՀայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով մեկնարկել են շախմատի համաշխարհային օլիմպիադան«Վագա Ֆարմ»-ի թվով 22 դեղատնում վարչական իրավախախտումներ են հայտնաբերվել (տեսանյութ)Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. արդյո՞ք Ալիևի գործոնն է խոչընդոտում Փաշինյանին Սամվել Կարապետյանին ազատ արձակելու հարցում․ հայտարարություն
Միհրան Խաչատրյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻջևանում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում. փրկարարները հեռացրել են այնԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
Վազող տողեր

Ինչո՞ւ է Սոթքի հանքն Ալիևի թիրախում

Հայաստանի Հանրապետության խոշոր հարկատուն՝ Սոթքի ոսկու հանքավայրն ադրբեջանցիների կրակի տակ է արդեն տևական ժամանակ։

Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, ապրիլի 16-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 10:00 դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Պաշտպանության նախարարության այս հայտարարության մեջ մի կարևոր շեշտադրում է արված՝ վիճակը հարաբերական է կայուն։ Դա նշանակում է, որ ցանկացած պահի կրակոցները կարող են վերսկսվել, իսկ ոսկու հանքի աշխատակիցները՝ տարհանվել։

Իսկ ինչո՞ւ է Ալիևի թիրախում հայտնվել հենց այս ոսկու հանքը․ պատասխանը հասկանալու համար բավական է ուսումնասիրել Պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված վիճակագրություններն այս հանքի վճարած հարկերի ծավալների մասին։

«Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը հանդիսանում է Հայաստանի ամենախոշոր հարկատուներից մեկը։ Տարբեր ժամանակահատվածներում այս ընկերությունը եղել է 1000 խոշոր հարկատուների ցանկի 4-րդ հորիզոնականում իր վճարած ահռելի հարկերով։

Միայն Արցախի վերջին պատերազմից հետո, այս ընկերությունը պետական բյուջե է վճարել 16,3 մլրդ ՀՀ դրամ։

Սա ընդամենը մեկ տարվա կտրվածքով բյուջե վճարած հարկերի ծավալն է, ինչն էականորեն կրճատվեց, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատերազմի հետևանքով Արցախի մեծ մասը և Սոթքի հանքի 70 տոկոսն անցավ Ադրբեջանին՝ հայ-ադրբեջանական սահմանի ճշգրտման աշխատանքների անվան տակ։

Այս ամենի հետևանքով 1700 աշխատատեղ ունեցող հանքի աշխատողների թիվն էականորեն կրճատվեց, իսկ քանի որ Սոթքի հանքավայրից բացի, «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը տնօրինում է նաև Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, ապա հանքի աշխատանքի հետ կապված ցանկացած խնդիր կաթվածահար է անում նաև այս երկու կոմբինատների աշխատանքը։

2019-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն ու «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ը ստորագրել էին հանքավայրից Արարատի ոսկու կորզման ֆաբրիկա ոսկու հանքաքարի փոխադրումներ կազմակերպելու մասին պայմանագիր: Այն նախատեսում էր Սոթք-Արարատ երկաթուղով հանքաքարի փոխադրման ծավալի հնարավոր ավելացում։ Հանքի աշխատանքի դադարեցման հետևանքով դադարում են նաև երկաթուղային փոխադրումները՝ համապատասխան տնտեսական վնասները հասցնելով Հայաստանի տնտեսությանը։

Հենց այս նպատակն է հետապնդում Ադրբեջանը, որի զորքը 2020 թվականի սեպտեմբերին տնտեսական մեծ կորուստներ պատճառեց Ջերմուկին՝ քաղաքը դարձնելով վտանգավոր գոտի զբոսաշրջիկների համար։

Զբոսաշրջությունից Հայաստանի տնտեսությանն ուղղվող եկամուտները Ջերմուկի դեպքերից հետո կրճատվեցին, հիմա հերթը Սոթքի միջոցով Հայաստանի տնտեսությանը խեղդելուն է հասել, ինչն իրագործում է Ադրբեջանը։

NEWSPRESS.am