Պատրաստ եմ անվճար իրավաբանական օգնություն տրամադրել Հովիկ Աղազարյանին․ Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Պատրաստ եմ անվճար իրավաբանական օգնություն տրամադրել Հովիկ Աղազարյանին՝ իր էջը կոտրելով՝ հայ աղջիկներին ու ադրբեջանցի մայրերին վերջին ձևով հայհոյած չարագործներին բացահայտելու հարցում։
Մասնավորապես, պատրաստ եմ կազմել հանցագործության մասին հաղորդում, հարկ եղած դեպքում էլ բողոքարկել իրավապահների վարութային ակտերը, եթե նրանք հանկարծ ու փորձեն կոծկել գործը»։