Սաակաշվիլիի մայրն ասել է, որ որդին վերածվել է կմախքի
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սնունդ է ընդունում, բայց օրգանիզմը չի կարողանում կլանել այն, նա նման է 100-ամյա տղամարդու, ասել է Սաակաշվիլիի մայրը՝ Գյուլի Ալասանիան, հաղորդում են վրացական լրատվամիջոցները։
«Մարդը կմախք է դարձել ու երբ վեր է կենում, ողնաշարը լրիվ ծալված է, 100 տարեկանի պես հազիվ թեքված քայլում է, ուտելիք է վերցնում... Խնդիրն այն է, որ սնունդ է ընդունում, բայց կարծես թե մարմինը չի կարող կլանել այն»,- լրագրողներին ասել է Ալասանիան։