Պարեկները կոտրել են Կարենի ակնոցն ու աչքերի մեջ ինչ-որ հեղուկ են պզացրել. իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է.
«Կարեն Հակոբյանն ու Արման Երիցյանն ազատ արձակվեցին, իհարկե նրանք հանդես կգան հրապարակայնորեն և կպատմեն դեպքի մանրամասները, բայց մինչ այդ ասեմ, որ ինձ փոխանցեցին, որ իրենց ամենավատը պահել են պարեկները, նախ կոտրել են Կարենի օպտիկական ակնոցը, ապա աչքերի մեջ ինչ որ հեղուկ են պզացրել, որից Կարենը մինչև հիմա ուշքի չի գալիս, մնացածը իրենք կպատմեն։ Սա պարեկների խայտառակ վարքագծի առաջին դեպքը չէ»։
NEWSPRESS.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր,որ Ոստիկանության Կենտրոնի բաժին են բերման ենթարկվել կինոռեժիսոր Արման Երիցյանը և հասարակական գործիչ Կարեն Հակոբյանը։
