Մեղադրանքից հետո Թրամփը 15,4 միլիոն դոլար է ստացել քարոզարշավի համար
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը երկու շաբաթվա ընթացքում նախընտրական քարոզարշավի համար ստացել է 15,4 միլիոն դոլար այն բանից հետո, երբ Նյու Յորքի երդվյալ ատենակալները քվեարկել են նրան ֆինանսական փաստաթղթերի կեղծման գործով մեղադրելու օգտին:
Այս մասին կիրակի օրը հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով Թրամփի նախընտրական շտաբը։
Թրամփի քարոզարշավի ներկայացուցիչների խոսքով՝ նվիրատվությունների այս աճը ցույց է տալիս, թե ինչպես են կողմնակիցները համախմբվել նախկին նախագահի շուրջ՝ նրա դեմ մեղադրանք առաջադրելուց հետո։