Գորիկ Հակոբյանը չբացառեց իր հետագա պաշտոնավարումը
«Ոչ մի հարցի չեմ պատասխանելու»,- հայտարարեց այսօր Եռաբլուր պանթեոն այցելած ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը:
Նշենք, որ փետրվարին լրանում է ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը: Գորիկ Հակոբյանը 70 տարեկա կդառնա: Հարցին, թե հնարավոր՞ է, որ Գորիկ Հակոբյանը շարունակի պաշտոնավարել, ԱԱԾ պետը ասաց. «Հնարավոր է»: Լրագրողները հարցրեցին. «Հավերժ եք ուզում պաշտոնավարել՞»: Գորիկ Հակոբյանը զայրացավ , հարցրեց. «Այդ ո՞վ այդ հարցը տվեց, թե հավերժ եմ պաշտոնավարելու»: Ու հարցը հնչեցրած լրագրողին ասաց. «Դուք կուլտուրայից մի քիչ լավ չեք, պակասություն ունեք»: Գորիկ Հակոբյանը ի պատասխան հարցի, թե հնարավո՞ր է, որ ԱԱԾ-ն և ոստիկանությունը միավորվեն, ասաց. «Ամեն ինչ էլ հնարավոր է»: