Տաջիկստանում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Երկուշաբթի առավոտյան Տաջիկստանում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Արտակարգ իրավիճակների կոմիտեի մամուլի քարտուղար Ումելա Յուսուֆին։
«Երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 03.46-ին, իսկ էպիկենտրոնը գտնվել է Դուշանբե քաղաքից 378 կմ հարավ-արևելք, Մուրղաբ շրջանից 86 կմ դեպի արևմուտք և Խորոգ քաղաքից 153 կմ հարավ-արևմուտք»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալ։