Պուտինը չի հասնի իր նպատակներին Ուկրաինայում․ Գերմանիայի ԱԳՆ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի հասնի իր նպատակներին Ուկրաինայում պատերազմական հոգնածության պատճառով։ Այս մասին հայտնում է Tagesspiegel-ը։
Բուրբոքն ընդգծել է, որ G7-ի անդամ երկրներն անցյալ տարի որպես երկարաժամկետ ճգնաժամային թիմ դիմադրեցին ռուսական ագրեսիային՝ ձմեռային օգնություն ցուցաբերեցին Ուկրաինային, պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի դեմ և սահմանափակումներ նավթի գների վրա։
Գերմանիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ G7-ի աջակցությամբ Ուկրաինան հաղթահարել է էներգետիկ պատերազմը։