Սանոսյանն ու ՀՀ–ում Ղազախստանի դեսպանը քննարկել են ավիացիոն ոլորտում համագործակցության հարցը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և ՀՀ–ում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը քննարկել են էներգետիկ, տրանսպորտի, ավիացիոն ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցեր։
Տեղեկությունը հայտնում է ՏԿԵՆ-ը` հավելելով, որ Սանոսյանն ընդունել է Իմանբաևին։
Սանոսյանը կարևորել է առկա համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը։ Նախարարը նկատել է, որ երկու երկրները բազմաթիվ ոլորտներում ունեն չիրացված մեծ ներուժ, և այդ ուղղությամբ պետք է աշխատանք տանել։
Դեսպանն իր հերթին կարևորել է տարբեր ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը։