Քուրդ զինյալները գնդակոծել են թուրքական բազաները. կան վիրավորներ
Քրդստանի աշխատավորական կուսակցության սիրիական զինյալները գնդակոծել են թուրքական բազաները Սիրիայի հյուսիսում «Ձիթենու ճյուղ» և «Եփրատի վահան» հակաահաբեկչական գործողությունների շրջաններում։
Այս մասին հայտնում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Ըստ տեղեկությունների՝ զինվորները գնդակոծել են ականանետերով և բազմակի հրթիռային համակարգերով։ Միջադեպի հետեւանքով վիրավորվել է թուրքական բանակի 4 զինծառայող։ Նրանք տարհանվել են և հոսպիտալացվել Քիլիսի հիվանդանոցում։