Թալիբները ցանկանում են վերցնել Ղազախստանում Աֆղանստանի դեսպանատունը
«Թալիբան» շարժման փոխվարչապետ Աբդուլ Գանի Բարադարը բանակցություններ է վարել Ղազախստանի առևտրի նախարար Սերիկ Ժումանգարինի հետ, հայտնում են ղազախական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ Ժումանգարինը Քաբուլ է եկել ենթակառուցվածքային նախագծերի շուրջ համագործակցություն հաստատելու համար։
Նախարարն առաջարկել է իրենց հանձնել Աստանայում Աֆղանստանի դեսպանատունը, իսկ ղազախական կողմը խոստացել է ընդունել թալիբների կողմից ուղարկված դիվանագետներին։
Ավելի վաղ դեսպանատանը գործել է Աֆղանստանի նախկին իշխանությունների դիվանագիտական ներկայացուցչությունը։