Իսրայելի վրա հարձակումը համակարգել է անձամբ Ալ-Քուդսի ղեկավարը
Իրանի, ՀԱՄԱՍ-ի և Հեզբոլլահի միջև համաձայնեցվել է Զատկի շաբաթվա ընթացքում հրթիռային հարված հասցնել Իսրայելի հյուսիսին։ Այս մասին հայտնում է WSJ-ը՝ հղում անելով ամերիկյան բարձրաստիճան աղբյուրներին։
Հրատարակությունը պնդում է, որ այս հարձակումը Համասի կամ նույնիսկ Հեզբոլլահի մասնավոր նախաձեռնությունը չէր, այլ վրեժ էր երկու շաբաթ առաջ Սիրիայում երկու իրանցի սպաների Միլադ Հեյդարիի և Միքդադ Մեհղանիի մահվան համար։
Հարձակումը նախաձեռնել և համակարգել է անձամբ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ալ-Քուդս բաժնի ղեկավար Իսմայիլ Քաանին։