Ուրախ եմ ու հպարտ, որ Թուրքիայից ոսկե մեդալով եմ վերադառնում. Արթուր Դավթյան (լուսանկարներ)
Ուրախ եմ ու հպարտ, որ Թուրքիայից ոսկե մեդալով եմ վերադառնում: Դժվար էր: Անկախ ամեն ինչից, մի փոքր զգացողությունը կար, որ Թուրքիայում ենք:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է սպորտային մարմնամարզության աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը:
Նախորդ գիշեր «Զվարթնոց» օդանավակայանում մեծ շուքով, զուռնա-դհոլով դիմավորել են Թուրքիայից վերադարձած Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանին, փոխչեմպիոն Վահագն Դավթյանին եւ Հայաստանի թիմին:
Չեմպիոնին եւ փոխչեմպիոնին դիմավորելու էին եկել մարզաշխարհի ներկայացուցիչներ, մարմնամարզիկներ, Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի մարզիչներն ու մարզիկները, Արթուր Դավթյանի ծնողները, կինը եւ 3-ամյա դուստրը:
«Շատ ուրախ եմ ու հպարտ, որ Թուրքիայից ոսկե մեդալով եմ վերադառնում: