Ծանրամարտի առաջնությունը իշխանությունների կողմից ներկայացվեց հերթական «աննախադեպ ձեռքբերում»․ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը իշխանությունների կողմից ներկայացվեց որպես հերթական աննախադեպ ձեռքբերում, իբր թե Մարզահամերգային համալիրի կառուցումից ի վեր, 40 տարի նման մակարդակի սպորտային միջոցառում չի անցկացվել Երևանում։
Աննախադեպության մոլուցքը հերթական անգամ կեղծում է մեր նորագույն պատմությունը. 1996թ. Երևանում՝ ՄՀՀ-ում անցկացվել է Շախմատի համաշխարհային օլիմպիադան՝ 112 պետությունների մասնակցությամբ»։