Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան դատապարտել է Երևանում ադրբեջանական դրոշի այրումը
Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան (EWF) դատապարտել է Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ ադրբեջանական դրոշի այրումը։
Ֆեդերացիան լրացուցիչ անվտանգության երաշխիքներ է խնդրել Հայաստանից բոլոր մասնակիցների համար
«EWF-ն այս չափազանց լուրջ և ափսոսանքի արժանի ժեստը համարում է ոտնձգություն սպորտային արժեքների ամբողջականության և արդար խաղի համընդհանուր սկզբունքների նկատմամբ։
Միևնույն ժամանակ, EWF-ը հայտարարել է, որ այս միջադեպը եզակի է համարում և հետևելու է կազմկոմիտեից շտապ պահանջվող լրացուցիչ միջոցառումների իրականացմանը»,- ասվում է ֆեդերացիայի հայտարարության մեջ: