Արամ Նիկոլյանի արարքը որևէ կերպ չի ազդել Հայաստանի արտաքին իմիջի վրա. Նարեկ Մալյան
Արամ Նիկոլյանի արարքը որևէ կերպ չի ազդել Հայաստանի արտաքին իմիջի վրա: Ոչ լավ, ոչ վատ: Կապիտուլյացիան ազդել է, չագուչով քարոզարշավն ազդել է, կապիտուլյանտի վերընտրությունն ազդել է, Կանադայի քաղաքացու վրա ԱԺ նախագահի թքելն ազդել է, արտաքին հարթակներում ՀՀ անունից բանակցողների ողորմելի պահվածքն ազդել է, այլախոհներին հալածելն ազդել է, Արմեն Գրիգորյանի դատարանում մահը ազդել է, ընդդիմության 5 տարվա ընթացքում գործնական այլընտրանք չձևավորելն ազդել է...
Ցանկացած վճռական գործողություն ՀՀ ներսում դրական, համախմբող, հուսադրող ազդեցություն ունի և կունենա:
Իմիջ բառը այսօր չարաշահում են այն մարդիկ ովքեր տեղյակ չեն այդ բառի նշանակությունից:
Սա ձեզ ասում եմ որպես մարդ՝ ով ԵՊՀ մագիստրատուրայում դասավանդել է «Իմիջի ձևավորման տեխնոլոգիաներ» առարկան: