Սուդանում մարտեր են ընթանում բանակի և հատուկ ջոկատայինների միջև
Սուդանում հանկարծակի մարտեր են սկսվել Արագ արձագանքման ուժերի և բանակային ստորաբաժանումների միջև։ Մայրաքաղաք Խարտումում և մի շարք այլ քաղաքներում փոխհրաձգություններ են տեղի ունենում, գրում է Anadolu գործակալությունը։
«Աֆրիկյան երկրի տարբեր ուժային կառույցների միջև վերջին ամիսներին տեղի ունեցած հակասությունները վերածվել են բաց զինված առճակատման Խարտումի և Սուդանի այլ քաղաքների փողոցներում»,- ասվում է զեկույցում։