Սուդանում բախումներ են արագ արձագանքման ուժերի և երկրի կանոնավոր բանակի միջև
Խարտումի միջազգային օդանավակայանը դադարեցրել է թռիչքների ընդունումը Սուդանի արագ արձագանքման ուժերի և երկրի կանոնավոր բանակի միջև բախումների ֆոնին, հայտնում է են տեղի լրատվամիջոցները։
Անվտանգության իրավիճակի ֆոնին օդանավակայանը չեղարկել է բոլոր չվերթները։
Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը Սուդանում հայտնել էր, որ Սուդանի մայրաքաղաք Խարտումում գտնվող արագ արձագանքման ուժերի ռազմական ճամբարի մոտ կրակոցներ են լսվել։