ԱՄՆ դաշնակիցները մտահոգված են Վաշինգտոնի կողմից փաստաթղթերի արտահոսքից
ԱՄՆ դաշնակիցները մտահոգություն են հայտնել Վաշինգտոնի կողմից գաղտնի փաստաթղթերի հետ կապված ուկրաինական զորքերի վիճակի մասին նյութերի արտահոսքից։
Այս մասին գրում է Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Միջադեպը որոշակի վնաս հասցրեց, քանի որ այն կասկածներ է առաջացնում այն մասին, թե ինչպես է ԱՄՆ-ն իր տվյալները պաշտպանում», - ասել է եվրոպական երկրի անանուն պաշտոնյան: