Հայաստանում կալանավորված ադրբեջանցի դիվերսանտների հարազատները դիմել են Եվրոպական դատարան
Հայաստանի տարածքում հայտնված և կալանավորված ադրբեջանցի դիվերսանտների հարազատները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել իշխանություններին ապահովել նրանց անվտանգությունը և բժշկական օգնություն ցուցաբերել։
Այս մասին գրում է Haqqin.az-ը։
Հուսեյն Ախունդովի և Աքշին Բաբիրովի հարազատները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Հայաստանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջով։