Փողոցում հայհոյող, «քացով» կարտոֆիլ շուռ տվող ՔՊ-ական Աղազարյանն ամոթ է զգում ոչ թե հողեր հանձնելու, այլ թշնшմnւ դրոշը վառելու համար. էլ ամաչելու բան չկա՞...
Դեռ բոլորի հիշողության մեջ թարմ է, երբ ՔՊ–ական Հովիկ Աղազարյանի ու կարտոֆիլ վաճառողի միջև վեճ էր եղել։
Աղազարյանը ոտքով հարվածել էր առևտրականի կարտոֆիլի պարկերին ու երկու պարկ թափել փողոցում:
Հիմա այս նույն Աղազարյանն Ադրբեջանի, այսինքն` մեր թշնամի երկրի դրոշը վառելու արարքը որակում է «մարդակեր ցեղերին հատուկ» դրևորումներ և, ուշադրություն, ներողություն է խնդրում միջազգային հանությունից, այդ թվում` ադրբեջանցիներից։

Աղազարյանի այս տեքստից ամենադիպուկը թերևս վերջին երկու բառն էր` «ամոթ ինձ»...
Իհարկե՛ ամոթ, որ թշնամի երկրի շահերը վեր ես դասում քո ազգի շահերից։
Իհարկե՛ ամոթ, որ նույն տոնայնությամբ ներողություն չես խնդրում քո հայ ազգից` երկիրը կապիտուլյացիայի ենթարկելու համար։
Իհարկե՛ ամոթ, որ որպես իշխանության մաս, արմատխիլ եք անում հայի թասիբով տեսակին։
Ամո՛թ, որ նսեմացրիք ու ստորացրիք մեր ազգին` թշնամու առաջ։
Ամո՛թ, որ վարկաբեկեցիք մեր բանակը։
Ամո՛թ, որ հողին հավասարեցրիք մեր երկրի ու ժողովրդի արժեքային համակարգը։
Ամո՛թ, որ անդունդ գլորեցիք տարիների ընթացքում այդքան դժվարությամբ ձեռք բերածը։
Ամո՛թ, որ մեկը մյուսի հետևից թշնամուն եք հանձնում մեր հողերը։
Ամո՛թ, որ հայրենիքը պաշտպանելու մեկնած մեր զինվորին հարվածեցիք մեջքից ու մատաղի գառ սարքեցիք։
Եվ, ի վերջո, իհարկե՛ ամոթ, որ նույն ոգևորությամբ ներողություն չէիք խնդրում նույն այս զոհված զինվորների մայրերից ու նույն որակումներով չէիք բնութագրում ոստիկանների վայրագությունները, ովքեր որդեկորույս մայրերի ձեռքերից ու ոտքերից բռնած քարշ էին տալիս «Եռաբլուրում»...
Ամո՛թ, իհարկե ամոթ...
Արմինե Մկրտումյան