«Մինչև հիմա չենք արել էլի, որ հերներս անիծել եք». Արսեն Բաբայանն «Իշխանություն» ֆիլմի հետ զուգահեռներ է անցակացրել
«Հայերնիք» կուսակցության անդամ, իրավաբան Արսեն Բաբայանն անդրադառնալով Արամ Նիկոլյանի կողմից Ադրբեջանի դրոշն այրելու դեպքին` «Իշխանություն» ֆիլմում մի դրվագ է հիշեցրել։
«Մի դրվագ կա, որ շատ եմ հավանել»,–գրել է նա ու հավելել.
«Ալիսայի հայրը զենքը ձեռքին բակում Ալիսային ստորների ձեռքից փրկելու համար վախեցնում է: Ստորը, փորձելով փրկվել դստերը պաշտպանող հորից, ասում է՝ «Հիմարություն չանես, թե չէ հերներդ կանիծենք»: Հայրն էլ ի պատասխան՝ «Չենք արել էլի, որ հերներս անիծել եք»:
Հիմա հայտնվել են մարդիկ, որոնք հիստերիա են բարձրացրել, թե՝ վաաայ, վուույ, Արամ Նիկոլյանն էս ինչ արեց, ո՞նց կարելի էր սենց հիմարություն անել...
Այ հենց տենց, շատ էլ լավ ենք արել. չենք արել էլի, որ ադրբեջանցիները ինչ ուզեցին հետներս արեցին»