Նիկոլի տերերը հասկացան` ինչքան էլ իրանք ՀՀ–ում օկուպացրել են իշխանությունը, միևնույն է` չեն կարողացել օկուպացնել հայ ժողովրդի ինքնասիրությունը. Սամսոնյան
Նարեկ Սամսոնյանը գրել է.
«Օրը սկսենք սենց լուրով. Ադրբեջանի սպորտի նախարարությունը և Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեն համատեղ հայտարարություն են տարածել, որի մեջ ասվում է՝ որոշում է կայացվել չմասնակցել Երևանում անցկացվելիք Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն ու մարզիկներին վերադարձնել Ադրբեջան։
Սա երեկվա գերէմոցիոնալ երեկոյի հետևանքն է ու սա շատ կարևոր փաստ է դառնում. նիկոլի տերերը հասկացան, որ ինչքան էլ իրանք ստեղ օկուպացրել են իշխանությունը, միևնույն է չեն կարողացել օկուպացնել հայ ժողովրդի ինքնասիրությունը:
Էս թեմայով քիչ անց՝ ուղիղ եթերով, առանց էմոցիա մի քանի կարևոր փաստեր կարձանագրենք»: