Աբդոլլահյանն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի միջև։
Նախարարները քննարկել են երկու երկրների հարաբերություններում առկա իրավիճակը։
Բայրամովն ու Աբդոլլահյանը հայտարարել են բանակցությունները շարունակելու և, անհրաժեշտության դեպքում, երկկողմ այցեր կատարելու հնարավորության մասին։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ։