Այսօրվանից Երևանում գործում է նոր երթուղի` Աջափնյակ-Քանաքեռ-Զեյթուն ուղղությամբ
Այսօրվանից Երևանում կգործի 1–ին համարի ավտոբուսի նոր երթուղին։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«1–ին համարի երթուղին Աջափնյակը կկապի Քանաքեռ-Զեյթունին՝ անցնելով Կենտրոնով»,– գրել է նա։
Փոխքաղաքապետը տեղեկացրել է նաև , որ այսօրվանից կվերականգնվի Ավան վարչական շրջանից Էրեբունի վարչական շրջան երթուղով 58 համարի ավտոբուսի երթևեկությունը։
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարվել էր, որ 58 համարի երթուղին կսպասարկվեն չինական «Ժոնգ տոնգ» մակնիշի ավտոբուսներով։