Իմ ծրագիրը կրկին առաջադրվելն է․ Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ արդեն որոշում է կայացրել 2024 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ, և նա շուտով կհայտարարի այդ մասին։
«Ես այս հաշվարկներն արդեն արել եմ, շուտով կհայտարարենք այդ մասին»,- ասել է պետության ղեկավարը՝ պատասխանելով նախագահի պաշտոնում վերընտրվելու իր ծրագրերի մասին լրագրողների հարցերին։
«Ես ձեզ ասացի, որ իմ ծրագիրը կրկին առաջադրվելն է»,- հավելել է Բայդենը։