Ադրբեջանցի մարզիկները որոշել են, որ չեն մասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը
Ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը։
Այս մասին համատեղ հայտարարություն են տարածել Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունն ու ազգային օլիմպիական կոմիտեն:
Ադրբեջանցիների պատվիրակությունը ապրիլի 13–ին ժամանել էր Երևան 12–հոգանոց կազմով, որից 4–ը մարզիկներ են:
Նշենք, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 40 երկրների 389 մարզիկներ:
Առաջնությունը կընթանա ապրիլի 15-ից 23-ը։