Չինաստանը մերժել է Բլինքենի այցը
Չինաստանը մերժել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին երկիր այցելելու թույլտվությունը՝ վախենալով, որ կհրապարակվի խոցված չինական օդապարիկի հետաքննության արդյունքները, գրում է The Financial Times-ը։
Աղբյուրները նշում են, որ Պեկինը Վաշինգտոնին հայտնել է, որ պատրաստ չէ նոր ամսաթիվ ընտրել ուղևորության համար, որը ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը չեղարկել է փետրվարին, քանի դեռ պարզ չեն եղել հետաքննության արդյունքների վերաբերյալ ԱՄՆ վարչակազմի ծրագրերը:
Չինացի պաշտոնյաները մտավախություն ունեն, որ Սպիտակ տունը կհրապարակի զեկույցը և իրեղեն ապացույցները՝ պետքարտուղարի Չինաստան կատարած այցի ժամանակ, գրում է թերթը: