Մակրոնը ստորագրել է կենսաթոշակային բարեփոխումների օրինագիծը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել է կենսաթոշակային բարեփոխումների օրենքը, փաստաթուղթը հրապարակվել է Պաշտոնական ամսագրում, գրում է Le Monde թերթը։
Ապրիլի 14-ին Սահմանադրական խորհրդի կողմից տեքստի հաստատումից հետո Ելիսեյան պալատը խոստացավ, որ նախագահ Էմանուել Մակրոնը 48 ժամվա ընթացքում կստորագրի կենսաթոշակային բարեփոխումների օրենքը։ Ըստ Պաշտոնական տեղեկագրի՝ դա արդեն արվել է։
Մակրոնը կենսաթոշակային բարեփոխումներն անվանել է իր աշխատանքի գլխավոր առաջնահերթություններից մեկը։ Մարտի 22-ին տված հարցազրույցում նա հույս հայտնեց, որ այն կգործի մինչև տարեվերջ։