Արամ Նիկոլյանի այս քայլը լավ ֆիլտր էր կեղծ բարեպաշտներին բացահայտելու համար. Սոֆյա Հովսեփյան
Արամին ով տեսնի, խնդրում եմ իմ շնորհակալությունը փոխանցեք։ Գրել է նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը և հավելել.
«Էս քայլը լավ ֆիլտր էր կեղծ բարեպաշտներին բացահայտելու համար։
Ասում է «Այս քայլով ՀՀ ում էլ միջազգային մակարդակի միջոցառում չի լինի»...
Թող չլինի, եթե ԿԳՄՍՆ մի օր առաջ ամբիոնից հայտարարում է, որ չորս ազերի պետք է գա, երբ նախկին ԿԳՄՍՆ երեկվանից սկսել է զահլահան անել դրանց անվտանգության հարցի ապահովմամբ, երբ մի շարք այլ պաշտոնյաներ շորերն են ճղում դրանց ոտքերը լիզելու համար և այլն...
125 օր Արցախը փակ է, առիթ օգտագործեք էս հարցը բարձրաձայնեք»: