Ադրբեջանի դրոշը վառած քաղաքացին ազատ է արձակվել. նրա դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել` խուլիգանության հատկանիշով.փաստաբան
Առաջնության ժամանակ Ադրբեջանի դրոշը վառած Արամ Նիկոլյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը տեղեկացրել է, որ Նիկոլյանն ազատ է արձակվել։
«Արամ Նիկոլյանին բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին: Նախնական տեղեկություններով նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության հատկանիշներով»,- տեղեկացրել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը։ Մեկնարկն առանց միջադեպ չի անցել։ Երբ բեմում հայտնվել է մասնակից Ադրբեջանի դրոշը, այն այրել է, ապա բեմից հեռացրել հայ դիզայներ Արամ Նիկոլյանը։ Անվտանգության աշխատակիցները բռնել են վերջինիս, իսկ բեմահարթակն ապահովել Ադրբեջանի նոր դրոշով։