Նոր Գեղի գյուղում հրդեհ է բռնկվել
Ապրիլի 14-ին, ժամը 22:25-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Գեղի գյուղում գտնվող գործող սպանդանոցում: Հաղորդում է Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ սպանդանոցի տարածքում (մոտ 600 քմ) այրվում են պլաստմասսե արկղեր և թեփ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։26-ին։