Եռաբլուրում ցավն ու սխրանքը շաղախվում ու հպարտություն են դառնում.Սեյրան Օհանյան
«Հայոց բանակի ռազմաքաղաքական ղեկավարությունը և բանակն ամեն ինչ անում են՝ համաժողովրդական բանակի վերածվելու համար»:
Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ըստ նրա ՝ խորհրդանշական է այն, որ բանակի օրը առաջինը այցելում են Եռաբլուր` մարտական ընկերներին, նրանց հարազտներին շնորհավորելու. «Այստեղ յուրաքանչյուրի անունը լսելիս մարմնովս սարսուռ է անցնում և ցավն ու սխրանքը շաղախում, դարձնում հպարտություն, այնուհետև կարծացնում, դարձնում պատասխանատվություն»:
Նախարարի խոսքով՝ Հայոց բանակի մարտունակությունը թույլ է տալիս ասելու, որ հայկական բանակը տարածաշրջանում փոխգործունակ, մրցունակ, և հաղթանակած բանակ է: