Սևան, Հրազդան, Ջերմուկ քաղաքներում և Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Գեղարքունիքի մարզում (բացի Մարտունի քաղաքից), Հրազդան քաղաքում և Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն։
Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։